Գերմանական իշխանությունները Բեռլինում Ռուսաստանի դեսպանատան երկու աշխատակիցների արտաքսման մասին որոշումը կայացրել են այն բանից հետո, երբ պարզ է դարձել, որ պաշտոնական Մոսկվան չի համագործակցում իրավապահների հետ` Վրաստանի քաղաքացի Զելիմխան Խանգոշվիլիի սպանության հետաքննության ընթացքում: Այս մասին հայտարարել է Գերմանիայի դաշնային կանցլեր Անգելա Մերկելը:
«Ես հաջորդ շաբաթ հանդիպելու եմ Ռուսաստանի նախագահի հետ և կտեղեկացնեմ ձեզ, թե ինչպես է ընթացել մեր խոսակցությունը: Նախևառաջ մենք դիմել ենք այս քայլերին, քանի որ մենք տեսանք, որ Ռուսաստանը մեզ չի աջակցում այս սպանության հետաքննության գործում», - հայտարարում էր Մերկելը:
Նախկին չեչեն զինյալ, Վրաստանի քաղաքացի Զելիմխան Խանգոշվիլին սպանվել էր օգոստոսին Բեռլինի կենտրոնում: Գերմանական աղբյուրների փոխանցմամբ՝ այս հանցագործության մեջ կասկածվում են ռուսական հատուկ ծառայությունների ներկայացուցիչները: