Այսօր Ադրբեջանի Սահմանադրական դատարանի պլենումը քննարկել է երկրի նախագահ Իլհամ Ալիևի դիմումը: «Թրենդ» գործակալության փոխանցմամբ՝ դատարանը վճռել է, որ խորհրդարանը ցրելու առաջարկը համապատասխանում է երկրի Սահմանադրությանը:
Սահմանադրական դատարանի որոշումից հետո ակնկալվում է, որ արդեն կորոշվեն վաղաժամկետ խորհրդարանական ընտրություններն անցկացնելու ժամկետները:
Երկուշաբթի օրը Ադրբեջանի Միլի մեջլիսի պատգամավորները քվեարկեցին խորհրդարանի լուծարման օգտին և համապատասխան խնդրանքով դիմեցին երկրի նախագահին:
Խորհրդարանի լուծարման նախաձեռնությամբ հանդես էր եկել իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցությունը: