Մատչելիության հղումներ

Գևորգ Կոստանյանին կալանավորելու միջնորդության վերաբերյալ որոշումը կհրապարակվի դեկտեմբերի 4-ին


Գևորգ Կոստանյան, արխիվ
Գևորգ Կոստանյան, արխիվ

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը դեկտեմբերի 4-ին կհրապարակի Հայաստանի նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին կալանավորելու՝ Հատուկ քննչական ծառայության միջնորդության վերաբերյալ որոշումը։

Նշենք, որ դատարանը դեռ նոյեմբերի 30-ին էր սկսել քննել այդ միջնորդությունը։

Օրեր առաջ ՀՔԾ-ն Մարտի 1-ի գործով մեղադրյալ ներգրավեց 2008-ին նախագահի օգնականի պաշտոնը զբաղեցրած Կոստանյանին, ով գտնվում է Մոսկվայում։ Կոստանյանին 48 ժամ էր հատկացվել Հայաստան վերադառնալու համար, որպեսզի մեղադրանք առաջադրվեր։ Բայց նախկին գլխավոր դատախազը մատնանշված ժամանակահատվածում չվերադարձավ, ինչից հետո էլ ՀՔԾ-ն նրա նկատմամբ հետախուզում հայտարարեց։

ՀՔԾ միջնորդությունը՝ Կոստանյանին կալանավորելու վերաբերյալ, քննվում է Շենգավիթի նստավայրում՝ դռնփակ դատական նիստում։ Հատուկ Քննչական ծառայությունը չի մանրամասնում, թե մասնավորապես ինչ հոդվածներով է մեղադրյալ ներգրավել Գևորգ Կոստանյանը։ Եթե դատարանը բավարարի ՀՔԾ միջնորդությունը, ապա Հայաստան գալուն պես նախկին գլխավոր դատախազը կկալանավորվի։

XS
SM
MD
LG