Մատչելիության հղումներ

Գևորգ Կոստանյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել, կալանավորման միջնորդություն է ներկայացվել


Գևորգ Կոստանյանը Հայաստանի գլխավոր դատախազի պաշտոնում, արխիվ
Գևորգ Կոստանյանը Հայաստանի գլխավոր դատախազի պաշտոնում, արխիվ

Հայաստանի նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում, միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար: Այս մասին «Ազատությանը» հայտնեցին Հատուկ քննչական ծառայությունից (ՀՔԾ):

Երկուշաբթի օրը հաղորդվեց, որ 2008-ի արյունալի իրադարձությունները քննող ՀՔԾ-ն որոշել է մեղադրյալ ներգրավել Գևորգ Կոստանյանին և նրան առաջարկել է 48 ժամվա ընթացքում ներկայանալ վարույթն իրականացնող մարմին՝ մեղադրանք առաջադրելու համար:

Նույն օրը նախկին գլխավոր դատախազը «Ազատության» հետ զրույցում մասնավորապես ասել է․ - «Այս հրատապությունը ինձ համար կանխատեսելի էր, բայց ոչ ողջամիտ»:

Կոստանյանն արդեն երկու ամիս է Մոսկվայում է՝ դասավանդում է Ռուսաստանի գլխավոր դատախազության համալսարանում:

XS
SM
MD
LG