Մատչելիության հղումներ

«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը դեմ է քվեարկելու 2020թ. բյուջեի նախագծին


ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը ԱԺ ճեպազրույցների ժամին, 13-ը նոյեմբերի, 2019թ.
ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը ԱԺ ճեպազրույցների ժամին, 13-ը նոյեմբերի, 2019թ.

«2020 թվականի պետական բյուջեն ամենևին չենք համարում հեղափոխական, տնտեսական հեղափոխությունը չսպասարկող բյուջե է», - այս մասին այսօր հայտարարեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը։

Ըստ նրա, նման բյուջեով, կառավարության հնգամյա ծրագրով, ներդրումների քաղաքականությամբ, այսինքն՝ այս բոլոր մոտեցումներով հնարավոր չէ ապահովել այն մոտեցումները, հույսերն ու սպասելիքները, որոնք քաղաքական հեղափոխության ժամանակ առաջացել են ժողովրդի մոտ։

Միքայել Մելքումյանն ընդգծեց, որ 4.9 տոկոս տնտեսական աճը, որը նշված է բյուջեում, հետընթաց է։

Պատգամավորը համոզված է՝ տնտեսական հեղափոխությունը նման կերպ իրականություն չի կարող դառնալ, իսկ բյուջեն էլ չի կարող սպասարկել պետության ու ժողովրդի շահը, և իրենց խմբակցությունը դեմ է քվեարկելու բյուջեին։

XS
SM
MD
LG