Մատչելիության հղումներ

ԱՄՆ նախագահը չեղարկում է պատժամիջոցները Թուրքիայի դեմ, ռուսները մտնում են Քոբանի


Սիրիա - Ռուսաստանցի զինծառայողները Քոբանիում, 23-ը հոկտեմբերի, 2019թ․
Սիրիա - Ռուսաստանցի զինծառայողները Քոբանիում, 23-ը հոկտեմբերի, 2019թ․

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չեղարկում է Թուրքիայի դեմ պատժամիջոցները՝ Սիրիայի հյուսիսում նոր զինադադարի ուժի մեջ մտնելու հետ կապված: Միաժամանակ, նա պաշտպանել է այդ տարածքից ամերիկյան զորքերը դուրս բերելու իր որոշումը։

Միացյալ Նահանգների մի խումբ դեմոկրատ և հանրապետական սենատորներ Պետդեպարտամենտին խնդրել են արագացված կարգով ԱՄՆ մուտքի վիզա տրամադրել քրդերի առաջնորդած «Սիրիայի ժողովրդավարական ուժերի» հրամանատարին, որպեսզի վերջինս Վաշինգտոնում Սիրիայում տիրող իրավիճակի վերաբերյալ տեղեկատվություն փոխանցի ամերիկացի օրենսդիրներին։

«Ասել, որ մենք չափազանց անհանգստացած ենք Սիրիայի հյուսիսում տեղի ունեցող իրադարձություններով, հավասար է ոչինչ չասելուն», - մասնավորապես գրում են սենատորներն իրենց նամակում՝ շեշտելով, որ այդ այցից կշահեն ինչպես Կոնգրեսը, այնպես էլ ԱՄՆ նախագահի վարչակազմը:

Միևնույն ժամանակ, Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը երեկ հայտնել է, որ իր ռազմական ոստիկանության զորակազմը հատել է Եփրատ գետը և մտել սիրիական սահմանային Քոբանի քաղաք՝ Թուրքիայի հետ նոր համաձայնագրով պարեկություն սկսելու համար:

XS
SM
MD
LG