Սպիտակ տունը հրապարակել է Միացյալ Նահանգների նախագահի՝ անցած շաբաթ Անկարա ուղարկած գաղտնի նամակը, որտեղ Դոնալդ Թրամփը հորդորել է Ռեջեփ Էրդողանին փոխշահավետ գործարք կնքել Սիրիայի հյուսիսում հաստատված քրդերի հետ:
«Եկեք մի լավ գործարք քննարկենք, դուք չեք ուզում, որ ձեր մեղադրեն հազարավոր մարդկանց սպանդի ու կոտորածի մեջ, իսկ ես չեմ ուզում պատասխանատվություն կրել թուրքական տնտեսությունն ավերելու համար, բայց կարող եմ ավերել», - գրել է Թրամփը՝ հորդորելով Էրդողանին հիմար չլինել և ոչ էլ համարձակ ձևանալ:
Նամակը ստանալու օրը Էրդողանը մտցրել էր զորքերը Սիրիայի հյուսիս: