Մատչելիության հղումներ

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը դատապարտել է Սիրիայի հյուսիսից զորքերը դուրս բերելու Թրամփի որոշումը


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը Իտալիայի նախագահի հետ հանդիպման ժամանակ, Վաշինգտոն, 16-ը հոկտեմբերի, 2019թ․
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը Իտալիայի նախագահի հետ հանդիպման ժամանակ, Վաշինգտոն, 16-ը հոկտեմբերի, 2019թ․

ԱՄՆ բարձրաստիճան պատվիրակություն է մեկնել Թուրքիա՝ Սիրիայի հյուսիսում զինադադարի պահանջով։ Այսօր Միացյալ Նահանգների փոխնախագահ Մայք Փենսը և պետքարտուղար Մայք Փոմփեոն կհանդիպեն Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պաշտպանել է Սիրիայի հյուսիսից ամերիկյան զորքերը դուրս բերելու իր որոշումը և նախազգուշացրել Անկարայի համար «քայքայիչ» պատժամիջոցների մասին, եթե այդ բանակցությունները ձախողվեն: Նա համոզված է, որ Փենսը և Փոմփեոն «հաջող հանդիպում կունենան» Թուրքիայում։

Թրամփը Վաշինգտոնում Իտալիայի նախագահի հետ համատեղ ասուլիսի ընթացքում ասել է, որ եթե բանակցությունները ձախողվեն, պատժամիջոցները, մաքսատուրքերի բարձրացումը և այլ միջոցները շարունակական կլինեն և կործանարար Թուրքիայի տնտեսության համար։

ԱՄՆ նախագահը հայտարարել է նաև, որ խնդիր չի տեսնում, եթե Ռուսաստանը օգնի Սիրիային Թուրքիայի հետ հակամարտության հարցում:

Նույն օրը Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը Սիրիայի հյուսիսից ամերիկյան զորքերը դուրս բերելու՝ նախագահի որոշումը դատապարտող բանաձև է ընդունել, որին կողմ քվեարկած 354 կոնգրեսականներից 129-ը Թրամփի կուսակից հանրապետականներ են։

XS
SM
MD
LG