Մատչելիության հղումներ

Հոլանդացի դատախազները ցանկանում են հարցաքննել MH17 չվերթի օդանավի կործանման գործով ևս մեկ կասկածյալի


Վլադիմիր Ցեմախ, արխիվ
Վլադիմիր Ցեմախ, արխիվ

Հոլանդացի դատախազները ցանկություն են հայտնել հարցաքննել Ուկրաինայում կալանքի տակ գտնվող մի քաղաքացու, որը, ըստ նրանց, ուղղակի առնչություն ունի հինգ տարի առաջ Ուկրաինայի արևելքում «Մալայզիական ավիաուղիներ»-ի MH17 չվերթի օդանավի կործանմանը։

Խոսքը Վլադիմիր Ցեմախի մասին է, ով ներկայումս Ռուսաստանի հետ բանտարկյալների փոխանակման կենտրոնում է: Հաղորդվում է, որ ժամանակին նա ղեկավարել է Կրեմլի աջակցությունը վայելող անջատողականների՝ օդանավի աղետի վայրի մերձակայքում տեղակայված հակաօդային պաշտպանության գումարտակը։

Ըստ չհաստատված հաղորդումների՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանտարկյալների փոխանակումը փակուղի է մտել, քանի որ Կրեմլը պահանջում է փոխանակվողների մեջ ընդգրկել նաև Ցեմախին՝ 24 նավաստիների, կինոռեժիսոր Օլեգ Սենցովի և մյուսների հետ փոխանակելու համար։

Ցեմախը Ուկրաինայի քաղաքացի է:

XS
SM
MD
LG