Մատչելիության հղումներ

Ձերբակալվել է ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանը


Գագիկ Խաչատրյան, արխիվ
Գագիկ Խաչատրյան, արխիվ

ՀՀ ֆինանսների նախկին նախարար, Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանը և Կարեն Խաչատրյանը պաշտոնեական դիրքի չարաշահման և առանձնապես խոշոր չափերով գույքի վատնման կասկածանքով բերման են ենթարկվել ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտ և ձերբակալվել։ Այս մասին տեղեկացնում է Ազգային անվտանգության ծառայության պաշտոնական կայքէջը։

Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտն այսօր խուզարկություն է իրականացրել Գագիկ Խաչատրյանին պատկանող բնակարանում, առանձնատանը, տարածքներում, ինչպես նաև Գագիկ Խաչատրյանի հետ կապ ունեցող այլ անձանց տարածքներում և առանձնատներում:

Ըստ ԱԱԾ հաղորդագրության, նախաքննությունը շարունակվում է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG