Հոնկոնգում մի քանի հազար ուսուցիչներ և նրանց աջակիցները այսօր բողոքի ցույցի են դուրս եկել:
Ոստիկանությունը թույլատրել է ուսուցիչների բողոքի ակցիան: Նրանք երթ են անցկացրել գործարար կենտրոնում, այդ թվում նաև Հոնկոնգի վարչակազմի ղեկավարի նստավայրի մոտ: Ցուցարարները բողոքել են նաև ոստիկանության վերջին շրջանի կոշտ գործողությունների դեմ:
Անցած շաբաթների ընթացքում ոստիկանները գնալով ավելի բիրտ միջոցների են դիմել Հոնկոնգի ցուցարարների դեմ: