Մատչելիության հղումներ

Հոնկոնգի օդանավակայանում ոստիկանությունը ցուցարարների դեմ արցունքաբեր գազ է կիրառել


Հոնկոնգ - Ոստիկանների և ցուցարարների բախումները օդանավակայանում, 13-ը օգոստոսի, 2019թ․
Հոնկոնգ - Ոստիկանների և ցուցարարների բախումները օդանավակայանում, 13-ը օգոստոսի, 2019թ․

Հոնկոնգի օդանավակայանում ցուցարարներին ցրելու համար ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել:

Լրատվական գործակալությունները հայտնում են, որ բախումներ են տեղի ունեցել ոստիկանության և ցուցարարների միջև, որոնք փորձել են արգելափակել շենքի մուտքը: Առնվազն երկու մարդ վնասվածքներով հոսպիտալացվել է:

Տասներորդ շաբաթը շարունակվող հակակառավարական ցույցերը կաթվածահար են արել Հոնկոնգը, բողոքի զանգվածային ակցիաների պատճառով պարբերաբար չեղարկվում են օդանավակայանի բոլոր չվերթները:

Չինաստանին մաս կազմող Հոնկոնգում մարդկանց փողոց է դուրս բերել արտահանձնման մասին վիճահարույց օրինագիծը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG