Մատչելիության հղումներ

Գանձաքարի ընդլայնված և նորաստեղծ ֆերմերային տնտեսությունները մթերման խնդիր ունեն


Վերջին երկու տարիներին Տավուշի մարզի Գանձաքար գյուղում խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակի աճ է գրանցվել, մի քանի նոր ֆերմաներ են ստեղծվել: Խորհրդային տարիներից հիմնականում անասնապահությամբ զբաղվող գյուղում այդ ցուցանիշները տարիներ շարունակ միայն նվազել էին: Գյուղապետի տեղակալ Անաստաս Հակոբյանի խոսքով՝ մշակովի հողերը տարիների ընթացքում արոտավայրերի էին վերածվել։ Մարդիկ դադարել էին մշակել հողերը՝ ջուր ու գյուղտեխնիկա չունենալու պատճառով։

Բայց այժմ էլ Գանձաքարում ընդլայնված և նոր ստեղծված ֆերմերային տնտեսությունները մթերման խնդրի առաջ են կանգնել։ Ասում են՝ երկրում անասնապահությանն ուղղված համակարգային մոտեցում չկա։ Իրենք ավելացնում են գլխաքանակը՝ հույս ունենալով, որ գոնե նոր կառավարությունը գյուղատնտեսությանը ուշադրություն կդարձնի, գոնե կկատարվեն նախորդ կառավարություններից լսած և այդպես էլ իրականություն չդարձած խոստումները։

Անասունների գլխաքանակն աճում է, բայց, գյուղի մասնագետների խոսքով, նվազում է մթերատվությունը։ Պատճառը տոհմային աշխատանքների իսպառ բացակայությունն է։ Գյուղապետ Վարդգես Դովլաթբեկյանի համոզմամբ՝ եթե կառավարությունը հավանություն տա նոր ցեղատեսակներ գյուղ ներմուծելու իրենց առաջարկին, գյուղացիները կրկնակի արդյունք կստանան։

Քննարկելով նոր կառավարության ծրագրում գյուղատնտեսությանը վերաբերող կետերը՝ Գանձաքարի ֆերմերները չեն շտապում դրական ակնկալիքներից խոսել:

«Ազատության» «Գյուղամեջ» հաղորդաշարի «Գանձաքարի գոմերը» թողարկումը կարող եք դիտել այստեղ․

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG