Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլա Ալի Խամենեին խստորեն քննադատել է Միացյալ Նահանգներին այն բանի համար, որ բաժանում են երեխաներին ծնողներից, որոնք ապօրինաբար փորձում են հատել ԱՄՆ-Մեքսիկա սահմանը:
«Սա լուրջ խնդիր է: Անհնար է դիտել հեռուստատեսությամբ, թե ինչպես են լալիս այդ երեխաները», - հայտարարել է Խամենեին, հավելելով․ - «Սա խոսում է այն մասին, թե իրականում ինչպիսի չարիք են նրանք»:
Նշենք, որ Միացյալ Նահանգների սահմանապահները ավելի քան 2 հազար երեխայի են բաժանել սահմանը ապօրինաբար հատել ցանկացող ծնողներից: