Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը դիմել է Պենտագոնին՝ այս տարվա ընթացքում Վաշինգտոնում ռազմական շքերթ կազմակերպելու համար: Այս մասին օրեր առաջ գրել էր The Washington Post-ը, և լուրը հաստատել է նաև Սպիտակ տան խոսնակ Սառա Սանդերսը, շեշտելով՝ նպատակն ամերիկյան ռազմական ուժի ցուցադրումն է:
ԱՄՆ-ը այսպիսի շքերթների ավանդույթ չունի: Վերջին նմանատիպ շքերթը տեղի է ունեցել 1991 թվականին՝ Վաշինգտոնում: Բյուջեից այդ ժամանակ հատկացվել էր ավելի քան 8 միլիոն դոլար: