Երեկ հեռախոսազրույց է տեղի ունեցել Միացյալ Նահանգների պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի և Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի միջև:
Երկու երկրների դիվանագիտական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են իրավիճակը Սիրիայում, Հյուսիսային Կորեայում և Ուկրաինայում:
ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակի փոխանցմամբ՝ մասնավորապես Ուկրաինայի մասով խոսվել է առաջիկայում Միացյալ Նահանգների և Ռուսաստանի ներկայացուցիչների միջև հանդիպում կազմակերպելու մասին: Շեշտվել է, որ Ռուսաստանը պետք է արագացնի Մինսկի համաձայնագրերի շրջանակներում իր ստանձնած պարտավորությունների իրագործումը: