Ավելի քան հարյուր փախստականներ և ներգաղթյալներ դեռևս թափառում են Սերբիայի` Խորվաթիային սահմանակից Շիդ քաղաքի շրջակայքում այն բանից հետո, երբ ոստիկանությունը ցրեց բողոքի ցույցը:
Մի քանի տասնյակ ցուցարարներ երկու երկրների սահմանին բողոքում էին և պահանջում իրենց թույլ տալ շարունակել ճամփորդությունը դեպի Արևմտյա Եվրոպա: Ոստիկանության միջամտությունից հետո, ներգաղթյալներից շատերը գիշերել են հարակից անտառներում: Մարդասիրական կազմակերպությունները նրանց սննդով և դեղորայքով են ապահովել:
Ավելի քան 4 հազար փախստականներ և ներգաղթյալներ գոյատևում են Սերբիայի տրամադրած վրաններում: Մարդասիրական կազմակերպությունների փոխանցմամբ, մոտ 500 մարդ ապրում է բաց երկնքի տակ՝ խուսափելով գրանցվել․ նրանք վախենում են, որ իրենց կուղարկեն Մակեդոնիա, իսկ այնտեղից էլ՝ հայրենիք, հիմնականում՝ Աֆղանստան ու Պակիստան: