Մատչելիության հղումներ

Նաիրիտցիները վարչապետից պահանջում են հստակություն մտցնել գործարանի հետագա ճակատագրի հարցում


Անահիտ Մանուկյանը (աջից) և Կարինե Շահվերդյանը «Ազատության» տաղավարում, 17-ը օգոստոսի, 2017 թ․
Անահիտ Մանուկյանը (աջից) և Կարինե Շահվերդյանը «Ազատության» տաղավարում, 17-ը օգոստոսի, 2017 թ․

«Նաիրիտի» նախկին աշխատողները բաց նամակով դիմել են վարչապետ Կարեն Կարապետյանին՝ խնդրելով վերջնական պատասխան տալ՝ կապված քիմիական գործարանի վերագործարկման հնարավորության հետ։

««Նաիրիտով» հետաքրքրված է և մեկ տարի շարունակ բանակցություններ է վարում «Եվրոպա Ասիա բիզնես ֆինանսական կենտրոն» հոլդինգը։ Ի՞նչն է խանգարում երկկողմ հուշագրի ստորագրմանը, երբ եվրոպական կողմը և՛ աուդիտի, և՛վերագործարկման հետագա բոլոր ծախսերն իր վրա է վերցնում: Եվ եթե այդ հուշագրի որևէ կետ չի համապատասխանում ՀՀ նորմերին, ինչու՞ կառավարությունը դրա փոփոխման առաջարկ չի անում:

Ուստի՝ առաջարկում ենք ՀՀ կառավարությանը՝ պաշտոնապես հրապարակել վերջնական որոշումը: Ակնկալում ենք, որ որոշումը կլինի խելամիտ և այն կբխի մի քանի հազար նաիրիտցիների շահերից, ՀՀ տնտեսության զարգացման շահերից»,-ասված է նամակում։

«Նաիրիտի» նախկին աշխատողներ Անահիտ Մանուկյանը և Կարինե Շահվերդյանն այսօր «Ազատության» տաղավարում պատասխանում են գործարանի հետագա ճակատագրին, ինչպես նաև քիմիական երբեմի հսկայի նախկին աշխատողներին վերաբերող հարցերին:

Զրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG