Մատչելիության հղումներ

Առայժմ անհայտ անձինք փակել էին Գյումրիի գլխավոր շուկայի մուտքերը


Գյումրիի գլխավոր շուկայի առևտրականներն այսօր վաղ առավոտից անակնկալի էին եկել. աշխատանքի գալիս տեսել էին, որ շուկայի երկու մուտքերն են փակվել են բետոնե արգելապատնեշներով:

Զայրացած առևտրականները, ի պատասխան, միրգ-բանջարեղենով բեռնված մեքենաներով փակել էին քաղաքի կենտրոնական՝ Վարդանանց հրապարակ տանող ճանապարհը:

Գյումրիի շուկայի և դրան կից գործող հագուստի «Լիաննա» տոնավաճառի աշխատակիցները առաջին անգամ չէ, որ բախվում են շուկայի աշխատանքը կազմալուծելու փորձերի հետ: Ասում են օրվա հացից են զրկում, ո՞վ է մարելու իրենց վարկերը:

Բողոքող առևտարականները հասան քաղաքապետարան՝ պահանջելով հանդիպում քաղաքապետի հետ: Դժվարությամբ բողոքողներին հաջողվեց մուտք գործել քաղաքապետարանի շենք:

Քաղաքապետի փոխարեն բողոքավորների հետ հանդիպման իջավ քաղաքապետի տեղակալ Վաղարշակ Մխիթարյանը, ով խոստացավ խնդրին շատ արագ լուծում տալ:

Առևտրով զբաղվողները վերադարձան շուկայի տարածք, որտեղ արդեն ոստիկաններն էին հսկում տարածքը: Տեխնիկայի օգնությամբ շուկայի երկու մուտքերի բետոնյա արգելապատնեշները հեռացվեցին:

Թե ով և ինչու էին փակել շուկայի մուտքերը, պարզ կդառնա քննության ընթացքում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG