Մատչելիության հղումներ

Յացենյուկի պաշտոնանկության նախաձեռնությունը Ռադայում տապալվեց


Ուկրաինա - Վարչապետ Արսենի Յացենյուկը ելույթ է ունենում Գերագույն ռադայում, Կիև, 16-ը փետրվարի, 2016թ․
Ուկրաինա - Վարչապետ Արսենի Յացենյուկը ելույթ է ունենում Գերագույն ռադայում, Կիև, 16-ը փետրվարի, 2016թ․

Արսենի Յացենյուկի կառավարության պաշտոնանկության կողմնակիցները երեկ երեկոյան չկարողացան հաջողության հասնել Գերագույն ռադայում: Կառավարությանն անվստահություն հայտնելու նախաձեռնությանը Ուկրաինայի խորհրդարանում հավանություն տվեցին 339 պատգամավորներից 194-ը՝ պահանջվող 226-ի փոխարեն:

Ավելի վաղ երկրի նախագահ Պետրո Պորոշենկոն իր ուղերձում կոչ էր արել վարչապետ Արսենի Յացենյուկին և գլխավոր դատախազ Վիկտոր Շոկինին հրաժարական տալ՝ ժողովրդի վստահությունը վերականգնելու համար:

Գլխավոր դատախազը գրեթե անմիջապես հրաժարականի դիմում է ներկայացրել, մինչդեռ վարչապետը, խորհրդարանին ներկայացնելով կառավարության մեկ տարվա հաշվետվությունը, որևէ կերպ չի արձագանքել նախագահի կոչին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG