Մատչելիության հղումներ

Մարգարյանը Վարդանյանի հետ զրուցել է «բացառապես արտաքին քաղաքական հարցերի շուրջ»


Գառնիկ Մարգարյան, արխիվ
Գառնիկ Մարգարյան, արխիվ

«Հայրենիք և պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանը, ով երեկ ձերբակալվել է անցած տարվա նոյեմբերին Նորքում վնասազերծված զինված խմբի հետ առնչություն ունենալու կասկածանքով, հարցաքննության ժամանակ հաստատել է, որ հանդիպում է ունեցել այդ խմբի ղեկավար ներկայացվող Արթուր Վարդանյանի հետ:

Այս մասին «Ազատության» հետ զրույցում ասաց Գառնիկ Մարգարյանի փաստաբան Հովիկ Արսենյանը: Նա հավելեց, որ անցած տարվա սեպտեմբերին իր պաշտպանյալը մի քանի անգամ հանդիպել է Վարդանյանին, սակայն, վերջինիս հետ զրուցել է բացառապես Հայաստանի արտաքին քաղաքականությանն առնչվող հարցերի շուրջ: Արսենյանի պնդմամբ, ներքաղաքական հարցերի որևէ անդրադարձ չի եղել:

Փաստաբանը նշեց նաև, որ Գառնիկ Մարգարյանին ձերբակալել են նրա դեմ տրված ցուցմունքի հիման վրա: Ցուցմունքի հեղինակն առայժմ հայտնի չէ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG