Մատչելիության հղումներ

Արթուր Վարդանյանին կալանավորեցին


Իրավապահները Նորքում օպերատիվ գործողության ժամանակ, 25-ը նոյեմբերի, 2015թ.
Իրավապահները Նորքում օպերատիվ գործողության ժամանակ, 25-ը նոյեմբերի, 2015թ.

Երկու օր առաջ Երևանում վնասազերծված հանցախմբի ղեկավար համարվող Արթուր Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 223 հոդվածի առաջին մասի և 235 հոդվածի երրորդ մասի հատկանիշներով (հանցավոր համագործակցություն ստեղծելը կամ մասնակցելը և ապօրինի զենք, զինամթերք ձեռք բերելն ու իրացնելը):

Վարդանյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանն «Ազատությանը» փոխանցեց, որ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը: Արթուր Վարդանյանը, ըստ փաստաբանի, ամբողջությամբ մերժում է իրեն առաջադրված մեղադրանքները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG