Մատչելիության հղումներ

Զինված խմբի գործ. Ասյա Մկրտչյանի խափանման միջոց ընտրվեց երկամսյա կալանքը


Անվտանգության աշխատակիցները ձերբակալում են զինված հանցախմբին անդամակցության մեջ կասկածվող կանանցից մեկին: 25-ը նոյեմբերի, 2015 թ․
Անվտանգության աշխատակիցները ձերբակալում են զինված հանցախմբին անդամակցության մեջ կասկածվող կանանցից մեկին: 25-ը նոյեմբերի, 2015 թ․

Տեղեկությունը «Ազատության»-ը փոխանցեց փաստաբան Ինեսա Պետրոսյանը, ով պաշտպանում է նաև երկու օր առաջ վնասազերծված հանցախմբին անդամակցելու մեջ կասկածվող մեկ այլ կնոջ՝ Նելլի Մինասյանի շահերը, իսկ Ասյա Մկրտչյանի և Մարինե Կացանյանի շահերը Պետրոսյանը պաշտպանում է փաստաբան Յուրի Հովհաննիսյանի հետ միասին:

Ինեսա Պետրոսյանը նաև ասաց, որ Մարինե Կացանյանի մասով դատարանն այժմ գտնվում է խորհրդակցական սենյակում:

Նրանց մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 222-րդ հոդվածի (բանդիտիզմ) երկրորդ մասով և 235-րդ հոդվածի (ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) երրորդ մասով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG