Մատչելիության հղումներ

Հույները դեմ քվեարկեցին վարկատուների առաջարկած բարեփոխումներին


Հունաստան - Հանրաքվեում «ոչ» քվեարկելու կողմնակիցները՝ Եվրամիության այրված դրոշով, Սալոնիկի փողոցներում, 5-ը հուլիսի, 2015թ․
Հունաստան - Հանրաքվեում «ոչ» քվեարկելու կողմնակիցները՝ Եվրամիության այրված դրոշով, Սալոնիկի փողոցներում, 5-ը հուլիսի, 2015թ․

Հունաստանը դեմ է քվեարկել միջազգային վարկատուների պահանջներին՝ երեկ երկրում անցկացված հանրաքվեում 61 տոկոսը ոչ է ասել եվրոյի գոտու երկրների, Արժույթի միջազգային հիմնադրամի և Եվրոպայի կենտրոնական բանկի առաջարկած բարեփոխումներին, որոնք նախատեսում են կրճատել Հունաստանի ծախսերը՝ պարտքերը փակելու համար:

Եվրոպական խորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը արդեն հայտարարել է, որ հարգում են հույների կամքը, սակայն եվրոյի գոտու մյուս երկրները այդ հարցում այլ տեսակետ ունեն։

Հունաստանի իշխանությունները ժողովրդի վրա դրեցին բարդ ընտրությունը՝ ընդունել Եվրամիության առաջարկած կոշտ պայմանները, կրճատել ծախսերը և ֆինանսական աջակցություն ստանալ, կամ մերժել առաջարկը, միայնակ լուծել ֆինանսական խնդիրները և հնարավոր է անգամ հրաժեշտ տալ եվրոյի գոտուն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG