Մատչելիության հղումներ

Հունաստանում հանրաքվե է


Այսօր տեղական ժամանակով 7.00-ին Հունաստանում մեկնարկել է հանրաքվեն, որի ժամանակ քաղաքացիները պետք է պատասխանեն, թե արդյոք համաձայն են երկրի երեք խոշոր վարկատուների՝ Արժույթի միջազգային հիմնադրամի, Եվրոպական կենտրոնական բանկի և Եվրահանձնաժողովի առաջարկին։

Հույները պետք է պատասխանեն, թե արդյոք պատրաստ են ընդունել այդ երեք մարմինների ներկայացրած համաձայնագրի փաթեթը։ Հանրաքվեի արդյունքներով Հունաստանը կարող է կա՛մ դուրս գալ եվրագոտուց, կա՛մ էլ շարունակել վարկատուների հետ բարդ բանակցությունները։

«Ինտերֆաքսի» փոխանցմամբ, Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը հայտարարել է, որ համաձայն է վարկատուների բոլոր պայմաններին և նոր պայմանագրի ստորագրմանը, սակայն որոշում է կայացվել սպասել հանրաքվեի արդյունքներին։

Ըստ հունական լրատվամիջոցների, երկրում իրավիճակը օրեցօր ավելի է բարդանում. բանկերը փակ են, որոշ խանութներ պատրաստվում են աշխատակիցներին իրենց հաշվին արձակուրդ ուղարկել, քաղաքացիները բանկոմատներից օրական 60 եվրոյից ավելի չեն կարողանում կանխիկացնել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG