Մատչելիության հղումներ

Ոստիկանապետը չի պատրաստվում «կոտրել ջահելին», խորհուրդ է տալիս լինել «մի քիչ գժուկ»


Ոստիկանությունը չի պատրաստվում «կոտրել ջահելին»
please wait

No media source currently available

0:00 0:16:50 0:00

Մեկ շաբաթ առաջ Բաղրամյան պողոտայում ցուցարարներին բռնի ուժով տեղահանելու գործողությունները հրահանգող ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն այսօր ակցիայի մասնակիցներին ասաց՝ չի պատրաստվում կոտրել նրանց։

«Ոստիկանությունը ուժ և հնավորություն ունի, որ տասհազարներով կարող է միջոցառում անցկացնի։ Բայց կոտրի քաղաքացո՞ւն, ջահելի՞ն կոտրի... կոտրե՞մ ջահելին, կոտրե՞մ իմ տեսակին»,- ասաց նա

Վլադիմիր Գասպարյանի պնդմամբ՝ ոստիկանները գործում են իրադրությանը համաչափ։8 օր ցուցարարներին սթափության, զգոնության ու խաղաղության կոչեր անողոստիկանապետը այսօր երիտասարդներին խորհուրդ տվեց լինել փոքր ինչ խելառ.- «Եթե մի քիչ գժուկ չեղան, չի ստացվելու, լինելու են թմբլիկ թաթիկով, թմբլիկ թաթիկներից ոչինչ չի ստացվում, մի քիչ խելառ պիտի լինի տղեն, մի քիչ գժոտ։ Դուք եք ապագան, դուք եք կառուցելու էս երկիրը, դուք եք ուղղելու թերությունները»։

Վլադիմիր Գասպարյանից բացի ցուցարարներին մի քանի անգամ այցելեց նաև Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը, կրկին պողոտան ազատելու կոչ արեց։

«Օրենք եք խախտում, կարող եմ մի քանի օրենքներ մեջբերել, թե ինչ կարգ եք խախտել»,- ասաց նա։

Ցուցարարներն անկոտրում են. Փողոց ենք դուրս եկել, քանի որ ապրելու խնդիր ունենք, Օսիպյանին հակադարձեց երիտասարդներից մեկը։

Բոլորս էլ նույն խնդրի շուրջ ենք պայքարում, Բաղրամյան պողոտայում կամ Ազատության հրապարակում պայքարողների մեջ պառակտում չկա հայտարարում էին ցուցարարները.- «Նրանք մեր լավ եղբայրներն են»։

Բողոքի ակցիան Բաղրամյան պողոտայում շարունակվում է, ցուցարարները երեկոյան հանրային քննարկում և հանրահավաք են կկազմակերպեն՝ հետագա քայլերն ու մարտավարությունը մշակելու համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG