- Հեղինակ՝ Սարգիս Հարությունյան
Ոստիկանությունը նոր ուժեր, տեխնիկա և արգելապատնեշներ կառուցելու համար անհրաժեշտ նյութեր, փշալարար է տեղաբաշխում Բաղրամյան փողոցում:
Ոստիկանական զորքերի հրամանատար Լևոն Երանոսյանը ղեկավարում է այս գործողությունները: Ոստիկանական նոր կուտակումներ կան Ակադեմիայի դիմաց:
Ավելի վաղ՝ ոստիկանների ուժեր էին տեղաբաշխվել Սահմանադրական դատարանի մոտ:
- Հեղինակ՝ Սիսակ Գաբրիելյան
Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման չեղարկման պահանջով «Ո՛չ թալանին» նախաձեռնության՝ իշխանություններին տված վերջնաժամկետն ավարտվեց:
Քիչ առաջ ցուցարարներին մոտեցավ Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը, ով հայտարարեց, որ ոստիկանությունը թույլ չի տալու երթով շարժվել Բաղրամյան 26 և կարգ խախտողները կենթարկվեն պատասխանատվության։
Օսիպյանը ցուցարարներին առաջարկեց մինչև տասը հոգանոց խումբ կազել և ստիկանների ուղեկցությամբ իրենց պահանջը նամակի տեսքով հանձնել նախագահական և այդքանով սահմանափակվել։
«Փորձեք ձեր արածին հասնել սահմանադրական ճանապարհով։ Ոստիկանությունը չի ողջունում թանկացումները, միանշանակ, բայց այն, որ ոստիկանությունը թույլ կտա Հայաստանի տարածքում որևէ մեկը, այդ թվում դուք՝ անօրինական հավաքի երթի մասնակիցներդ, կարգ խախտեք, այստեղ թող ոչ ոք չկասկածի», - հայտարարեց Օսիպյանը:
- Հեղինակ՝ Սիսակ Գաբրիելյան
«Ո՛չ թալանին» նախաձեռնության անդամ Մաքսիմ Սարգսյան.-«Մեր երթը, որը տեղի է ունենալու, կրում է խաղաղ բնույթ»։