- Հեղինակ՝ Հովհաննես Մովսիսյան
Բողոքի ակցիան շարունակվում է, Բաղրամյանը փակ է, Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը կրկին անգամ հայտարարում է, որ ակցիան անօրինական է:
- Հեղինակ՝ Սիսակ Գաբրիելյան
Ոստիկանությունը սպառնում է «կիրառել ֆիզիկական ուժ և հատուկ միջոցներ»
Ոստիկանությունը քիչ առաջ հայտարարություն է տարածել էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարող «Ո՛չ թալանին» նախաձեռնության երթի վերաբերյալ, որում, մասնավորապես, ասվում է․ - «Անօրինական հավաքի կազմակերպիչները իրականացնում են անօրինական երթ դեպի ՀՀ Նախագահի նստավայր: Չնայած ոստիկանության բազմաթիվ զգուշացումներին, կազմակերպիչները ոստիկանության օրինական պահանջներին չեն ենթարկվում»:
Նշելով, որ պարտավոր է «բերման ենթարկել հանցանք կամ վարույթ պահանջող այլ իրավախախտում կատարած անձանց», ոստիկանությունը զգուշացնում է․ - «Երթի մասնակիցների կողմից ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին չենթարկվելու կամ դիմադրություն ցույց տալու դեպքերում երթը այլևս չի համարվի խաղաղ և օրենքով սահմանված կարգով կդադարեցվի:
Ոստիկանությունը զգուշացնում է, որ իր լիազորությունների իրականացման ընթացքում իրավասու է իրավախախտների նկատմամբ կիրառել ֆիզիկական ուժ և հատուկ միջոցներ»:
- Հեղինակ՝ Սիսակ Գաբրիելյան
«Ո՛չ թալանին» նախաձեռնության անդամ Մաքսիմ Սարգսյան. -«Չեղարկման թուղթը թող տա, թողնենք գնանք»։
Ուղիղ միացում Բաղրամյան փողոցից՝ https://youtu.be/fztcPjL1TDs?t=1h56m40s
- Հեղինակ՝ Սիսակ Գաբրիելյան
Ոստիկանները շարունակում են բանակցություններ վարել ցուցարարների հետ, հորդորում են իրենց ներկայացուցիչներին ուղարկել նախագահի հետ հանդիպման: Ուղիղ միացում Բաղրամյան փողոցից՝ https://youtu.be/fztcPjL1TDs?t=1h47m28s