Մատչելիության հղումներ

Այսօր լրանում է նստացույցի մասնակիցների պահանջի վերջնաժամկետը


«Ո՛չ թալանին» նախաձեռնությունը նստացույց սկսեց Ազատության հրապարակում, 19-ը հունիսի, 2015թ.
«Ո՛չ թալանին» նախաձեռնությունը նստացույց սկսեց Ազատության հրապարակում, 19-ը հունիսի, 2015թ.

Այսօր լրանում է Ազատության հրապարակում նստացույցի մասնակիցների պահանջի վերջնաժամկետը. նրանք ասում են, որ կսպասեն մինչև ժամը 18։00-ը, և եթե իշխանություններն իրենց պահանջը չբավարարեն, ժամը 19։00-ին կշարժվեն դեպի Բաղրամյան 26՝ Հայաստանի նախագահի նստավայր։

Ցուցարարներն Ազատության հրապարակում են ուրբաթ օվանից, նրանք պահանջում են չեղարկել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) հունիսի 17-ի որոշումը։

Հիշեցնենք՝ մի քանի ժամ տևած քննարկումից հետո ՀԾԿՀ-ն միաձայն կողմ քվեարկեց 6.93 դրամով էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացմանը։

«Մենք 19։00-ից կշարժվենք Բաղրամյան 26 և պատասխանը կփորձենք տեղում ստանալ։ Մեր պահանջը որոշման կասեցումն է։ Նախագահն է պատասխանատու, քանի որ ինքն է նշանակում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին: Ուրեմն՝ այդ հանձնաժողովը վատ է աշխատում, և որոշում է կայացվել, որ պետք է հոսանքը թանկանա մոտ յոթ դրամով, որը մենք չենք ընդունում, և ժողովուրդը չի ընդունում այդ որոշումը: Հայաստանում առաջնայինը ժողովրդի որոշումն է, մենք պահանջելու ենք, որ ինքը հարգի մեր որոշումը, կասեցնի, թե ոնց կանի՝ դա իր խնդիրն է», - ասաց «Ո՛չ թալանին» նախաձեռնության անդամ Արթուր Չիբուխչյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG