Թեհրանում իր տանը երեկ ձերբակալվել է առաջատար իրավապաշտպան, «Մարդու իրավունքների պաշտպաններ» կենտրոնի ղեկավարի տեղակալ Նարգիզ Մոհամադին: Այդ մասին տեղեկացրել է իրավապաշտպանի ամուսինը։
Նարգիզ Մոհամադին ձերբակալվել էր նաև 2010 և 12 թվականներին։ Ըստ իշխանությունների՝ նրա իրավապաշտպան գործողությունները հակասում են Իրանի ազգային անվտանգությանը։