Մատչելիության հղումներ

Հայաստանը պատրաստ է շուտափույթ կնքել Խաղաղության համաձայնագիրը․ Գրիգորյանը՝ Գրոնոյին


Լուսանկարը՝ ՀՀ ԱԽ գրասենյակի
Լուսանկարը՝ ՀՀ ԱԽ գրասենյակի

Հայաստանը պատրաստ է շուտափույթ կնքել Խաղաղության համաձայնագիրը, որը տարածաշրջանը կուղղորդի դեպի հարատև խաղաղություն և կայունություն, ապրիլի 3-ին Երևանում ընդունելով Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյին, վերահաստատել է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

Ըստ ԱԽ գրասենյակի՝ Գրիգորյանն ու Գրոնոյին քննարկել են Հարավային Կովկասի անվտանգային իրավիճակը, առկա մարտահրավերները, մտքեր փոխանակել Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման շուրջ, անդրադարձել ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգի հարցերին:

Թեև մարտի 13-ին Երևանն ու Բաքուն հայտարարեցին, որ ավարտել են խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ բանակցությունները, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նախօրեին կրկին պնդել է խաղաղության պայմանագրի ստորագրման նախապայմանները՝ Հայաստանի Սահմանադրությունից պետք է հանել Անկախության հռչակագրի հղումը, ինչպես նաև պետք է լուծարվի ԵԱՀԿ Մինսկի խումբը։ Ալիևն ընդգծել է, թե «գնդակը Հայաստանի դաշտում է», և եթե Հայաստանն իսկապես ցանկանում է, որ խաղաղության պայմանագիրը ստորագրվի, ապա պետք է կատարի Ադրբեջանի այդ երկու նախապայմանները։

Երևանը հայտարարում է, որ Սահմանադրության փոփոխությունը Հայաստանի ներքին գործն է, իսկ Մինսկի խմբի լուծարումը հնարավոր է համաձայնագրի ստորագրումից հետո։


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG