Մատչելիության հղումներ

Կիլիկիո կաթողիկոսությունը դիմում է Թուրքիայի ՍԴ


Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ առաջին, արխիվ
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ առաջին, արխիվ

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը վաղը Վաշինգտոնում` Մամուլի ազգային ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ կհայտարարի Սիսի կաթողիկոսարանը, վանքն ու Սուրբ Սոֆիայի տաճարը վերադարձնելու հայցով Թուրքիայի Սահմանադրական դատարան դիմելու մասին, տեղեկացնում է Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակը:

Հայկական քրիստոնեական կարևորագույն սրբավայրերից մեկը թուրքական կառավարությունն առգրավել է Ցեղասպանությունից հետո, այն գտնվում է Թուրքիայի հարավ-կենտրոնական հատվածում, որտեղ ներկայումս Կոզան քաղաքն է:

Կաթողիկոսարանի ներկայացրած հայցը արտացոլում է Ցեղասպանության 100-րդ տարելիցին աշխարհասփյուռ հայերի հաստատակամությունը դարեր շարունակ իրենց պատկանած կրոնական գույքն ու քրիստոնեական ժառանգությունը վերադարձնելու պահանջում, ասված է Հայ դատի գրասենյակի հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG