Մատչելիության հղումներ

Կիլիկիո կաթողիկոսությունը Թուրքիայից պահանջելու է Սիսի նստավայրը և իր կալվածքները


Католикос Великого Дома Киликийского Арам Первый выступает на 5-ом форуме Армения-Диаспора, Ереван, 19 сентября 2014 г․
Католикос Великого Дома Киликийского Арам Первый выступает на 5-ом форуме Армения-Диаспора, Ереван, 19 сентября 2014 г․

Հաջորդ տարի Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը հայց է ներկայացնելու Թուրքիայի Սահմանադրական դատարան՝ «պահանջելով իր պատմական կենտրոնի՝ Սիսի կաթողիկոսարանի վերադարձը»: Այսօր Երևանում մեկնարկած Հայաստան-Սփյուռք համահայկական 5-րդ համաժողովում այս մասին հայտարարեց Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Առաջինը։

«Կուզենք հոս՝ մեր ազգը ներկայացնող այս հավաքի առջև առաջին անգամ ըլլալով հայտարարել, որ Մեծի Տանն Կիլիկո Կաթողիկոսությունը մոտ թվականին Թուրքիո Սահմանադրական դատարանի մոտ թագ պիտի բանա՝ պահանջելով իր պատմական կենտրոնի՝ Սիսի կաթողիկոսարանի վերադարձը», - հայտարարեց նա:

Նորին Սրբությունը խոստովանեց, որ միջազգային փորձագետների հետ նախապատրաստական մեծ աշխատանք է տարվել:

«Ըզգացական մոտեցումով, կամ քարոզչական նկատառումներով չէ, որ պիտի մենք այս հանդուգն քայլին [գնանք]։ Անցնող երկու տարիներու ընթացքին մեր մասնակցությամբ երկար խորհրդակցություններ ունեցանք այս ուղղությամբ լուսարձակները հեռու, միջազգային օրենքի ու դատական հարցերու օտար մասնագետներուն հետ, և ավելին՝ սովորական եկեղեցապատկան կալվածքը պահանջելու մոտեցումով չէ, որ կանենք այս հույժ կարևոր քայլը։ Կիլիկիո կաթողիկոսարանը, պատմական Կիլիկիո թագավորության մայրաքաղաք Սիսի մեջ, խորհրդանշական խորունկ իմաստը ունի Կիլիկիո հայության և ողջ հայության համար», - հայտարարեց Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Առաջինը։ - «Գիտակից եմ մեր պահանջքի քաղաքական բնույթին ու հետևանքներուն: Գիտենք նաև, որ հիշյալ դատը անխուսափելիորեն դուռը պիտի բանա մեր ազգապատկան, եկեղեցապատկան ու սեփական կալվածքներու վերադարձի»:

«Այն պարագային, երբ մեր դատը մերժվի Թուրքիո Սահմանադրական դատարանի կողմեն, ինչ որ հավանական է, սա էլ, անմիջապես, պիտի ներկայացնենք Եվրոպայի դատարանին։ Այս հեռանկարով էլ ճամփա ելած ենք։ Եթե դատը շահինք, հաղթանակը կերթա մեր ժողովուրդին, մեր հայրենիքին ու մեր եկեղեցվո։ Իսկ եթե դատը կորցուցնենք, դարձյալ հաղթած կըլլանք, որովհետև ցեղասպանին ու միջազգային համայնքին փորձն ալ էս հիշեցուցած կըլլա, թե հայ ժողովուրդը կմնա պահանջատեր իր իրավունքներուն, որքան էլ տարիներու թիվը մեզ հեռացնե Հայոց ցեղասպանության թվականեն», - ասաց Նորին Սրբությունը։

Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ միասին Արամ Առաջինը փոքր-ինչ վաղ թողեց համաժողովը՝ Էջմիածնում ընթացող Եկեղեցական-ներկայացուցչական հինգերորդ ժողովին մասնակցելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG