Մատչելիության հղումներ

6 ամսական Սերյոժա Ավետիսյանը մահացավ


6 ամսական Սերյոժա Ավետիսյանի կյանքը փրկել չհաջողվեց
please wait

No media source currently available

0:00 0:00:40 0:00

Կիրակի երեկոյան երեխայի առողջական վիճակը կտրուկ վատացել էր։

Այսօր ժամը 17-ին «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում մահացել է 6 ամսական Սերյոժա Ավետիսյանը։ Առողջապահության նախարարությունից «Ազատության»-ը փոխանցեցին, որ փոքրիկի կյանքը փրկել չհաջողվեց։

«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանի փոխանցմամբ, երեխայի մոտ մի քանի անգամ գրանցվել է սրտի կանգ, իրենք անընդհատ փորձել են վերակենդանացնել, բայց մի քանի փորձից հետո երեխան մահացել է։

«Երեխան գերադասեց միանալ ծնողներին», - ասաց Դալլաքյանը։

Րոպեներ առաջ նախարարությունը հաղորդագրություն տարածեց՝ նշելով, որ «չնայած տեղի և արտերկրի առաջատար մասնագետների կողմից ձեռնարկված վերակենդանացման շարունակական, երկարատև, անընդմեջ միջոցառումներին` ցուցանիշները բարելավել չհաջողվեց, զարգացավ սրտանթային, թոքային, երիկամային անբավարարություն. անդառնալի փոփոխություններ տեղի ունեցան, որը հանգեցրեց մահվան»։

Երեկ երեկոյան երեխայի առողջական վիճակը կտրուկ վատացել էր: Արդեն 7-րդ օրը կյանքի համար պայքարող երեխայի մոտ խորացել էր երիկամային և սրտանոթային անբավարարությունը:

Հիշեցնենք՝ հունվարի 12-ին Գյումրիում սպանվեցին Մյասնիկյան փողոցի թիվ 188 տանը բնակվող Սերյոժա Ավետիսյանը և ընտանիքի հինգ անդամները։

Ավետիսյանների ընտանիքից կենդանի էր մնացել միայն 6 ամսական Սերյոժա Ավետիսյանը, ում իրավապահները հայտնաբերել էին վիրավոր՝ կրծքի շրջանում կտրող, ծակող գործիքով ծանր վնասված: Փոքրիկը վիրահատվել էր նախ Գյումրիում, ապա Երևանում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG