Երթուղայինների վարորդների՝ երեկվանից սկսած գործադուլը այսօր առավոտից արդեն նոր թափով տարածվել էր նաև մայրաքաղաքի այլ համայնքներում: Վարորդների պնդմամբ՝ գազի թանկացման պատճառով վերջին օրերին աշխատել են վնասով՝ գծատերերին պարտք մնալով 30-ից 60 հազար դրամ: