Բերքաբերցիներն անհանգստացած են հաճախակի դարձած կրակոցներից։ Դեկտեմբերի 13-ին Տավուշի մարզի Բերքաբեր գյուղի բնակիչ Աղասի Թամրազյանը Ջողազի ջրամբարի ափին ձուկ էր որսում, երբ Ադրբեջանի՝ ջրամբարի հակառակ ափին տեղակայված մարտական դիրքից կրակոցներ արձակվեցին նրա ուղղությամբ։