Ազգային ժողովում արդեն հնչում են խմբակցությունների տեսակետները՝ Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ) Հայաստանի անդամակցության պայմանագրի վերաբերյալ։
Այս պահին հայտնի է, որ դեմ է քվեարկելու «Ժառանգություն» խմբակցությունը։ Հայ հեղափոխական դաշնակցությունը կողմ կքվեարկի։
«Դաշնակցության համար նախ և առաջ անվտանգության հարցն է»,- ասաց խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը։
Հայ ազգային կոնգրեսի երկու պատգամավորներ՝ Նիկոլ Փաշինյանը և Հրանտ Բագրատյան արդեն հայտարարել են, որ դեմ են քվեարկելու ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության պայմանագրին։
Հաշվի առնելով, որ ՀԱԿ կուսակցության ղեկավար Լևոն Տեր-Պետրոսյանը հանրահավաքներից մեկում հայտարարել է, որ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը այլևս անշրջելի գործընթաց է, կարելի է ենթադրել, որ ընդդիմադիր խմբակցությունը դեմ չի քվեարկի։
«Բարգավաճ Հայաստանի» տարբեր անդամ այս օրերին հայտարարել են, որ խմբակցությունը ըստ էության կողմ է ԵՏՄ-ին։ Սակայն թե հարցուպատասխանի ժամանակ, թե առանձին ելույթների ընթացքում ԲՀԿ-ի որևէ պատգամավոր իր տեսակետը չի հնչեցրել հարցի շուրջ թե ամբիոնից, թե հարցերի միջոցով։
«Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը հայտարարել է, որ կողմ են անդամակցությանը։
Եվ բնականաբար, այս գործընթացը նախաձեռնած նախագահ Սերժ Սարգսյանի ղեկավարած Հանրապետական կուսակցությունը չի կարող դեմ լինել այս անդամակցությանը։
Քվեարկությունը նախատեսված է անցկացնել երեկոյան։