Մատչելիության հղումներ

Սուրիկ Խաչատրյանը՝ կրկին Սյունիքի մարզպետ


Սուրիկ Խաչատրյան, արխիվ
Սուրիկ Խաչատրյան, արխիվ

Հայաստանի կառավարության այսօրվա որոշմամբ Սուրիկ Խաչատրյանը նշանակվեց Սյունիքի մարզպետ։

Որոշման նախագիծը Կառավարության նիստի օրակարգում ընդգրկվեց վերջին պահին, առավոտյան այն չկար: Սուրիկ Խաչատրյանը ներկա էր Կառավարության նիստին։

Սուրիկ Խաչատրյանը 1996-1999 թվականներին եղել է Գորիսի քաղաքապետը,
2004 թվականի մարտից զբաղեցրել է Սյունիքի մարզպետի պաշտոնը, որից հրաժարական է տվել անցած տարվա հունիսին՝ Գորիսում իր առանձնատան մոտ տեղի ունեցած արյունալի դեպքերից հետո, որոնց ժամանակ սպանվեց գործարար Ավետիք Բուդաղյանը:

Խաչատրյանի հրաժարականից հետո Սյունիքի մարզպետ էր նշանակվել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրենների խորհրդի նախագահ Մաքսիմ Հակոբյանի որդին՝ Վահե Հակոբյանը: Վերջինս էլ, այս ամսվա սկզբին ազատվելով մարզպետի պաշտոնից, նշանակվեց Տարածքային կառավարման նախարարության Ջրային տնտեսության կոմիտեի նախագահ:

Սարգիս Հարությունյան

Տվյալ թեմայով առավել մանրամասն տե՛ս այստեղ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG