Մատչելիության հղումներ

Ռասմուսեն. «Ռուսաստանն ու ՆԱՏՕ-ն ոչ թե գործընկերներ են, այլ հակառակորդներ»


ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս ֆոգ Ռասմուսեն, արխիվ
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս ֆոգ Ռասմուսեն, արխիվ

Այսօր Բրյուսելում լրագրողների հետ հանդիպմանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս ֆոգ Ռասմուսենը հայտարարել է, թե Ռուսաստանն ու ՆԱՏՕ-ն ոչ թե գործընկերներ են, այլ հակառակորդներ։

«Ռուսաստանը մեզ որպես հակառակորդ է դիտարկում և մենք կհարմարվենք այդ վիճակին», - «Ինտերֆաքս-Ուկրաինայի» փոխանցմամբ՝ ասել է Ռասմուսենը։

Նրա խոսքով՝ այսօր հնարավորություն կա ծանոթանալու ռուսական ռազմական փաստաթղթերին ու լսելու ռուս քաղաքական գործիչների հայտարարությունները, որտեղ հիմնականում խոսվում է ոչ թե ՆԱՏՕ-ի համախոհի, այլ ՆԱՏՕ-ի հակառակորդի մասին։

Ռասմուսենը համոզմունք է հայտնել, որ եվրաատլանտյան անվտանգության առումով լավագույն տարբերակը ՆԱՏՕ-ի ու Ռուսաստանի համագործակցությունն է։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի խոսքով՝ ՆԱՏՕ-ն սեպտեմբերի 4-5 տեղի ունեցող գագաթնաժողովի ժամանակ կհայտարարի Ուկրաինային ցուցաբերելիք ստույգ քայլերի մասին։

Ավելի մանրամասն տե՛ս այստեղ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG