Մատչելիության հղումներ

Լոնդոնը Երևանին և Բաքվին հորդորում է նվազեցնել լարվածությունը


Մեծ Բրիտանիայի Արտաքին և Համագործակցության երկրների նախարարության լոգոն նախարարության կայքէջում
Մեծ Բրիտանիայի Արտաքին և Համագործակցության երկրների նախարարության լոգոն նախարարության կայքէջում

Մեծ Բրիտանիայի Արտաքին և Համագործակցության երկրների նախարարությունը իր մտահոգությունն է հայտնել Լեռնային Ղարաբաղի խնդրի շուրջ ծավալվող բռնության դեպքերով և հորդորել բոլոր կողմերին նվազեցնել լարվածությունը:

«Անցած շաբաթ ականատեսն էինք Լեռնային Ղարաբաղի շփման գծում և Հայաստանի ու Ադրբեջանի սահմանում արագ վատթարացող իրավիճակի: Մարդկային զոհերը և մեծաքանակ ռազմական տեխնիկայի օգտագործումը ամենամտահոգիչն են հրադադարի քսանամյա պատմության մեջ», - ասված է նախարարության մամլո հաղորդագրությունում։

Միացյալ Թագավորությունը դիմել է «երկու կողմերին՝ Հայաստանին ու Ադրբեջանին, անհապաղ իրականացնել գործողություններ նվազեցնելու լարվածությունը և հավատարիմ մնալ 1994-ին ստորագրված հրադադարի մասին համաձայնագրին»:

«Մենք խորապես վշտացած ենք երկու կողմերի մարդկային կորուստների համար: Հիշեցնելով Եվրոպայի գծով նախարար Դեյվիդ Լիդինգթոնի՝ հրադադարի 20-ամյակի հետ կապված մայիսին արված հայտարարությունը, հորդորում ենք կողմերին աշխատել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ՝ խաղաղության համաձայնագրի ուղղությամբ», - ասված է հաղորդագրությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG