Լեռնային Ղարաբաղի հրադադարի 20-ամյակի կապակցությամբ այսօր հայտարարություն է տարածել Միացյալ Թագավորության արտաքին գործերի և համագործակցության երկրների նախարարության պետնախարար Դեյվիդ Լիդինգթոնը՝ ընդգծելով, որ իրական խաղաղությանը դեռ պետք է հասնել:
«Այսօր լրանում է Լեռնային Ղարաբաղի հրադադարի պայմանագրի 20 տարին: Չնայած այն վերջ դրեց կատաղի մարտերին, սակայն իրական խաղաղության դեռ պետք է հասնել: Դիպուկահարների կրակոցները շարունակում են կյանքեր խլել երկու կողմից էլ, և հաճախ կռվող զինվորներն ավելի երիտասարդ են, քան գործող հրադադարը: Համամարդկային ճգնաժամը շարունակվում է, քանի որ հազարավոր տեղահանված մարդիկ իրենց ծանր դրության համարժեք լուծում չունեն: Խաղաղությանը հնարավոր է հասնել միայն երկկողմ փոխզիջումներով»,- հայտարարել է Լինդինգթոնը:
Եվրոպայի նախարարի խոսքով՝ խաղաղությունը հնարավոր է միայն եթե երկու կողմերը ստեղծեն մի իրավիճակ, երբ համաձայնագիրն ընդունելի է իրենց բնակչության կողմից: Լինդինգթոնը ընդգծում է, որ, ցավոք, այսօր այդ իրավիճակը չէ:
«Միացյալ Թագավորությունը մնում է հավատարիմ մարդկանց միավորելու և Հայաստանի, Ադրբեջանի ու Լեռնային Ղարաբաղի հասարակությունների փոխըմբռնումը զարգացնելու իր գործունեությանը: Անհատական մակարդակում շփումները և խաղաղություն կառուցողները, ովքեր ապահովում են այդ կապերի շարունակականությունը, հանդիսանում են խաղաղության ու հաշտեցման ցանկացած գործընթացի կարևոր բաղադրիչ»,- նշում է նա:
Միացյալ Թագավորության պետնախարարը նաև ընդգծում է, որ իր երկիրը աջակցում է Մինսկի խմբի համանախագահների աշխատանքին:
«Ամերիկացի համանախագահ, դեսպան Ջեյմս Ուորլիքը մայիսի 7-ին նորից հստակ նշեց այն բաղադրիչները՝ ներառյալ գրավյալ տարածքների վերադարձը և Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ ազատ կամաարտահայտման ընդունումը, որոնք պայմանավորվածության մաս կկազմեն: Հուսով եմ, որ երկու երկրների ղեկավարներն էլ քաղաքական խիզախություն կցուցաբերեն՝ իրականացնելու այս լուծումը Հայաստանի, Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի ժողովուրդների համար»,- ասված է Լինդինգթոնի հայտարարությունում: