«ՀայՌուսգազարդ»-ը շարունակում է գլխավորել խոշոր հարկատուների ցուցակը
Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է առաջին կիսամյակի տվյալներով Հայաստանի 300 խոշոր հարկատուների ցուցակը: Խոշոր հարկատուների առաջին տասնյակում փոփոխություններ գրեթե չկան. վառելիքի ու սիգարետի խոշոր ներմուծողները, բջջային հեռախոսակապի օպերատորներն ու կարգավորվող սակագերի դաշտում գտնվողները շարունակում են տոն տալ խոշոր հարկատուների ցանկում: