Սաֆարյանի կարծիքով՝ սահմանը կվերաբացվի
Ընդդիմադիր «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ստեփան Սաֆարյանի կարծիքով, գալիք աշնանը լուրջ տեղաշարժեր չեն լինի Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ, փոխարենը, ըստ պատգամավորի, հիմնական իրադարձությունը լինելու է միջազգային հանրության եւ, առաջին հերթին, Միացյալ Նահանգների ճնշման ներքո հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը: