Ազատամարտիկների բողոքի ակցիաներ նախաձեռնելուց հետո խարդախության մեջ մեղադրված ու ազատազրկված Վոլոդյա Ավետիսյանն այսօրվա դատական նիստին հայտարարեց, որ Ազգային վտանգության ծառայության կողմից արված և դատարանում հրապարակվող ձայնագրությունների կեսը իրականությանը չեն համապատասխանում։
Արդեն երեք ամիս շարունակվող դատավարության այսօրվա նիստին մեղադրող Վարդան Պապիկյանը ներկայացրեց այն ձայնագրությունները, որոնք արել է Ազգային ավտանգության ծառայությունն ու որի հիման վրա էլ ազատամարտիկին մեղադրանք է ներկայացվել։
Վկաների հետ հանդիպումների կադրերը ցույց տալուց զատ, նաև ներկայացվեցին գաղտալսված հեռախոսային խոսակցությունները։ Ըստ մեղադրողի, Ավետիսյանը վկաների հետ պայմանավորվել է հեռախոսով խոսել հատուկ ընտրված բառապաշարով, օրինակ՝ 1 տուփ սուրճը նշանակում է 1.000 դոլար։
Նիստում հրապարակվեց ձայնագրություն, որում Ավետիսյանը գործով վկա Հենրիկ
Զաքարյանին ասում է, թե «երկու պաչկա կոֆե պիտի բերեք, որ պրոցեսը սկսեն»:
Ավետիսյանի պաշտպան Զաքարյանը հայտարարեց, որ նախաքննական մարմինը պարզապես օգտագործել է մոնտաժային ծրագիր՝ խեղաթյուրելու խոսակցությունները և որ դրաք արժանահավատ չեն։
Պաշտպանը դատարանին միջնորդեց որպես վկա կանչել պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին, քանի որ նրա խոսքով «նախարարին հայտնի են այնպիսի տեղեկություններ, որպիսիք էական նշանակություն ունեն այս գործի համար» ։ Դատարանը, սակայն, մերժեց միջնորդությունը։
Հիշեցնեմ, որ Օհանյանը անցած տարի ասել էր, թե Ավետիսյանը խախտել է իր հետ ունեցած պայմամավորվածությունը, չի դադարեցրել բողոքի ակցիաները։ Նախարարի հետ այդ հանդիպումներից հետո Ավետիսյանին կալանավորեցին։
Նշեմ, որ այսօրվա դատական նիստին բացի լրագրողներից, այլ ներկաներ չկային։ Վերջին շրջանում դատական նիստերն ուղեկցվում էին և աղմուկ աղաղակով, և դատավորը որոշում էր կայացրել ազատամարտիկի ընկերներին ու հարազատներին թույլ չտալ մասնակցել նիստերին։ Դատարանի շենքի առջև բողոքի ակցիա անցկացնող Ավետիսյանի համախոհները հայտարարեցին, որ բոյկոտում են նիստերը։
Նրանք ստորագրահավաք են նախաձեռնել դատավոր Լևոն Ավետիսյանի դեմ, որպեսզի Արդարադատության խորհուրդը հեռացնի նրան դատավորի աթոռից կողմանկալ ու դատավորին ոչ վայել պահվածքի համար։