Խորհրդարանի ոչ իշխանական ուժերի ջանքերով այսօր Ազգային ժողովում տապալվեցին երկու քվեարկություններ:
Արտահերթ նիստի սկզբում, հասկանալով, որ քվեարկություններին իրենց չմասնակցելը կարող է դառնալ հարցերի չընդունման պատճառ, ԲՀԿ-ն, Դաշնակցությունը, «Ժառանգություն»-ն ու ՀԱԿ-ը այդպես էլ արեցին: Միայնակ մնացած ՀՀԿ-ն չկարողացավ ապահովել օրինագծերի ընդունման համար անհրաժեշտ 66 ձայնը:
Դրանից հետո Հանրապետականը 20 րոպե ընդմիջում վերցրեց, որից հետո Ազգային ժողովի նախագահն այլևս ռիսկի չդիմեց ու քվեարկություններ չանցկացրեց:
ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը Գալուստ Սահակյանից պահանջեց չխախտել ԱԺ կանոնակարգը. - «Քսան րոպե ընդմիջումից հետո Դուք պարտավոր էիք քվեարկության դնել այն հարցը, որի վերաբերյալ քսան րոպե ընդմիջում էր պահանջվել: Դուք կոպտորեն խախտեցին դա: Եվ ես խնդրում եմ և պահանջում եմ, որ անմիջապես կազմակերպվի այդ հարցի քվեարկությունը, որ չլինի «ԱԺ կանոնակարգի մասին» օրենքի կոպիտ խախտում»:
«Ես դա ընդունում եմ որպես վիրավորանք», - արձագանքեց Գալուստ Սահակյանը: - «Ես գործում եմ իմ լիազորությունների շրջանակում և պահպանում եմ Ազգային ժողովի բնականոն աշխատանքը: Իսկ Դուք փորձում եք ձախողել աշխատանքը»:
Ընդդիմադիրներն այսօր նաև բողոքեցին Կառավարության վարքագծից. այսօր մեկնարկած արտահերթ նստաշրջանի օրակարգում ընդգրկված հարցերը նախապես չեն քննարկվել: Ընդդիմադիրների խոսքով` կան նաև այնպիսիք, որոնք անգամ իրենց չեն բաժանվել:
«Հիմա մենք եկել ենք այստեղ, գրանցվել ենք, և դուք դրել եք օրակարգում հարցեր, որոնք ունեն հանրային հսկայական հնչեղություն: Այստեղ նստած 130 պատգամավորների սեղանին այդ նախագծերը մինչև հիմա չկան», - ասաց Աղվան Վարդանյանը (ՀՅԴ):
Լևոն Զուրաբյանը հավելեց. - «Եվ սա արվում է մի կառավարության կողմից, որի ղեկավարը այն մարդն էր, որը մշտապես խոսում էր Ազգային ժողովի դերի բարձրացման մասին»:
Կառավարությունն առաջարկում է վերանայել ճանապարհային երթևեկության կանոնների մի շարք խախտումների համար նախատեսված տուգանքները. նախատեսվում է որոշ դեպքերում բարձրացնել տուգանքը, որոշ դեպքերում էլ` կրկնակի նվազեցնել:
Հարցը ներկայացնում էր փոխոստիկանապետ Արթուր Օսիկյանը: Առաջարկվում է, օրինակ, նվազեցնել լուսացույցի արգելող ազդանշանի կամ առանց կանգառ կատարելու երթևեկությունն արգելող ճանապարհային նշանի դեպքում վարորդի կանգ առնելու տեղը ցույց տվող գծանշումների պահանջները չկատարելու դեպքում գործող 10 հազար դրամը:
«Առաջարկվում է տրանսպորտային միջոցների վարորդների կողմից ընդհանուր օգտագործման տրանսպորտայի միջոցների կանգառի կետի տարածքում կանգառ կատարելու կամ կայանելու համար երթևեկելի մասի եզրին ոչ զուգահեռ կայանելու համար տուգանքը 10 հազար դրամի փոխարեն նախատեսել 5 հազար դրամ տուգանքի չափով», - փոխանցեց Օսիկյանը:
Նա ասաց, որ մտադիր են վերանայել նաև արագությունը գերազանցելու համար նախատեսված տուգանքների չափերը: Այստեղ նաև խստացումներ են նախատեսել. - «Այն բոլոր խախտումները, որոնք էապես վտանգ են ներկայացնում, այսինքն` վարորդները գերազանցում են էականորեն նախատեսված արագության չափը, նախատեսում ենք անհամաչափ բարձր սանկցիաներ, տուգանքներ գործողի համեմատ: Օրինակ, եթե մայրուղու վրա նախատեսված է 80 կմ/ժ արագություն, և գերազանցում են արագությունը մինչև 170, 180 և դրանից ավելի արագություն են փորձում ցույց տալ, խախտում կատարել, այս դեպքում ամենից բարձր տուգանքը նախատեսվում է 500 հազար դրամի չափով»:
Պատգամավորները փոխոստինապետին հարցրին չմուծմած տուգանքների համար վարորդների բանկային հաշիվների վրա արգելանք դնելու մասին: Օսիկյանն ասաց, որ Կառավարությունը նախատեսում է հարցը նոր նախագծով կանոնակարգով, «որպեսզի յուրաքանչյուր կոնկրետ դեպքում տվյալ պարտավորության չափով արգելադրումը կատարվի»:
Գագիկ Ջհանգիրյանը տույժ-տուգանքներից գոյացող և մասնավոր ընկերությունների գրպանը գնացող գումարները «հափշտակության օրինական ճանապարհ» որակեց: Օսիկյանը հստակեցրեց, թե տուգանքներն այժմ հավասարաչափ բաժանվում են մասնավորի և պետության միջև, բայց իրենք մտածում են հարաբերակցությունը փոխելու մասին:
Ոչ իշխանական քառյակը մեկ շաբաթ առաջ Կառավարությունից պահանջել էր վերանայել Ճանապարհային երթևեկության կանոնների խախտման, մասնավորապես կարմիր գծերի, տեսանկարահանող սարքերի հայտնվելուց հետո սահմանված տուգանքները: Այս պահանջն ամրագրված է 12 կետերի մեջ:
Կառավարության ներկայացրած այս փոփոխություններից շատ գոհ էին իշխանական, չափավոր գոհ` ընդդիմադիր պատգամավորները: