Մատչելիության հղումներ

Կառավարությունը որոշել է 50 տոկոսով նվազեցնել տուգանքների չափը


Ճանապարհային ոստիկանությունը Երևանում տուգանում է վարորդին, արխիվ
Ճանապարհային ոստիկանությունը Երևանում տուգանում է վարորդին, արխիվ
Վերանայվել են սահմանված արագությունը գերազանցելու համար նախատեսված տուգանքների չափերը։

Առաջարկվում է 1-20 կմ/ժ-ով սահմանված արագությունը գերազանցելու դեպքում յուրաքանչյուր կմ/ժ արագության համար վարորդի տուգանել նվազագույն աշխատավարձի՝ հազար դրամի չափով։

Տուգանքների չափերի համար հիմք է ընդունվել իրավախախտումների հանրային վտանգավորության աստիճանը:

Նախագիծն այս տեսքով հավանության է արժանացել կառավարության այսօրվա նիստում։

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի դիտարկմամբ՝ օրենքում առաջարկվող փոփոխությունները համակողմանիորեն քննարկվել են պատկան մարմիններում, երեկ դրանց վերաբերյալ կարծիք է հայտնել նախագահ Սերժ Սարգսյանը:

«Մեծ զիջում ենք անում», - հավելել է վարչապետը, - «Տուգանքների չափը նվազեցնում ենք 50 տոկոսով, նաև առաջարկում, որ նոր օրենքն ուժի մեջ մտնի ոչ թե ս.թ. սեպտեմբերի 1-ին, ինչպես ծրագրվում էր, այլ անմիջապես՝ օրենքն ընդունելու պահից»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG