Հայաստանի նախագահի խորհրդական, Ոստիկանության նախկին պետ Ալիկ Սարգսյանը շաբաթ օրը լրագրողների հետ զրույցում պաշտպանեց Վերնիսաժի կրակոցների գործով կասկածյալ Գոռ Առաքելյանին և դեպքը մեկնաբանողներին խորհուրդ տվեց մի պահ իրենց պատկերացնել նման իրավիճակում:
«Թող փորձի էս մեկի դերում իրեն պատկերացնի, երբ որ կնոջ ու երեխայի ներկայությամբ իրեն նսեմացնում ու ստորացնում են էդ կարգի», - ասաց նախկին ոստիկանապետը:
Հարցին՝ «այսինքն, Դուք է՞լ նույն կերպ կվարվեիք», Սարգսյանը արձագանքեց․ - «Ես հիմա չեմ ուզում էդ հարցին պատասխանեմ՝ ես ոնց կվարվեի: Չեմ ուզում պատասխանեմ, որովհետև ինձ համար դժվար է ընդամենը պատասխանելը: Եթե ես իմանայի՝ ֆիզիկականս կների, ես առանց զենքի գործադրման էդ երկուսի հարցերը կլուծեի, հաստատ զենք չէի գործադրի: Բայց եթե ես ստիպված լինեի, որ տեսնեի՝ ֆիզիկականս էլ չի ների, ինչի՞ մասին է խոսքը՝ կգործադրեի»:
«Իհարկե, ես իմ օրինական զենքը, օրինականության պահանջը կատարելու եմ՝ ես իմ օրինական զենքով ինձ կպաշտպանեի, բայց հո բոլոր մարդիկ չունեն էդ հնարավորությունը», - շարունակեց նախկին ոստիկանապետը:
«Այսինքն՝ Դուք էլ կկրակեիք», - այս դիտարկմանն էլ նա հակադարձեց․ - «Լավ, ով որ շատ կմեղադրի էդ տղային, ես, անեծք չի սա, ուղղակի կցանկանամ՝ ինքը մի անգամ հայտնվի նմանատիպ իրավիճակում»:
«Ես իմ կարծիքն եմ ասում, հարգելի լրագրողներ, ես ի՛մ կարծիքն եմ ասում», - շեշտեց Ալիկ Սարգսյանը՝ մանրամասնելով․ - «Ես կարծում եմ, որ ցանկացած ցինիզմ, ցանկացած լկտի, անհարգալից վերաբերմունք հասարակության նկատմամբ, այլոց նկատմամբ՝ էդպես ասեմ, դատապարտելի է ինչ-որ ձև: Եթե օրենքը էդ պահին ներկա լիներ, եթե ոստիկանությունը ներկա լիներ, բնականաբար, էդ տղային չէր հասնի էս վիճակը՝ ոստիկանությունը, անշուշտ, կպատժեր դրանց, անպայման կպատժեր, գոնե կմիջամտեր, կկանխեր, բայց չի ստացվել հիմա, էս պահին էդ մարդն ի՞նչ աներ, երեխայի ներկայությամբ ծեծում են»:
«Ես, ճիշտն ասած, դրանից ավելի չեմ հետաքրքրվել, ուղղակի երևույթը ինձ համար շատ ցավագին երևույթ է, ցավալի, որը ես միշտ չեմ էլ խուսափում իմ գնահատականը տալուց: Յուրաքանչյուր մարդ թող իրեն պատկերացնի տվյալ իրավիճակում, և ինչ կաներ ինքը», - ամփոփեց նախկին ոստիկանապետը:
Մայիսի 17-ին Վերնիսաժում հնչած կրակոցների կապակցությամբ դեպքի հաջորդ օրը ինքնակամ ոստիկանություն ներկայացած, ձերբակալված, ապա և կալանավորված Գոռ Առաքելյանը, հիշեցնենք, Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Կարո Կարապետյանի փեսան է:
Ըստ ականատեսների՝ տեղի էր ունեցել վիճաբանություն, որի ընթացքում Առաքելյանին վիրավորել էին, նա էլ մեքենայից զենք էր հանել և անկանոն կրակ արձակել, ինչի արդյունքում հինգ մարդ վիրավորվել է: