Մատչելիության հղումներ

Ավտոկայանատեղի վճարը չմուծելու համար վարորդի բանկային հաշիվները սառեցվել են


Ավտոկայանատեղի վճարը չմուծելու համար վարորդի բանկային հաշիվները սառեցվել են
please wait

No media source currently available

0:00 0:02:41 0:00
Զգուշացեք կարմիր գծերից, քանի որ մի օր կարող եք մեքենան կայանել Երևանում ու մի քանի օր անց զրկվել բանկային հաշիվներից։ Համենայնդեպս, սա մի պատմություն է, որ արդեն պատահել է Հայաստանում։

Պատմության հերոսը դիզայներ Նուռն է։ Մեկ ամիս առաջ մի օր հանկարծ պարզել է, որ բանկային քարտերը չեն աշխատում, մի քանի բանկերում ունեցած հաշիվներն էլ սառեցված են։ Անակնակալի եկած՝ փորձել է պարզաբանում ստանալ պաշտոնական աղբյուրներից, սակայն՝ անարդյունք։

«Զանգեցի երևի թե հազար տեղ, վերջին զանգի ընթացքում, երբ ինձ ասացին, որ զանգահարեք Վճռաբեկ դատարանի էսինչ հեռախոսահամարով և այնտեղ ներքին համարը 0-10-ից մինչև 066, որը վերցնի, Ձեզ կպատասխանեն, ես հասկացա, որ այս պատմությունը, իհարկե, վերջ չունի, հետևաբար արդեն սկսեցի դիմել ծանոթներիս, ինչը չեմ սիրում»,- պատմեց Նուռը։

Երկարատևի զանգերից ու բանակցություններից հետո Նուռը պարզել է, որ պատժվել է մեքենան կարմիր գծերով կայանատեղում կանգնեցնելու, վարձը չմուծելու համար։ Դիզայները, սակայն, մինչ օրս պնդում է, որ տուգանման մասին ծանուցում չի ստացել և չի հասկանում չիմացած բանի համար իրեն տուգանելու պատճառը։

«Եթե խախտում ենք արել, տուգանեք, ուղղակի օրենքի սահմաններում գործեք։ Այդպիսի բան չի կարելի անել։ Օսամա բեն Լադենի հաշիվները փակեցին միայն, իրավունք չունեք մարդու բոլոր հաշիվները սառեցնելու»։

Վճարովի ավտոկայանատեղների սպասարկումը իրականացնող «Փարկինգ սիթի սերվիս»-ից «Ազատությանը» փոխանցեցին, որ տուգանքները նշանակում է Երևանի քաղաքապետարանը։ Իսկ քաղաքապետարանից էլ «Ազատության» հարցմանը պատասխանեցին, որ հաշիվների սառեցում, ինչպես նաև գույքի բռնագանձում օրենքը իրենց թույլ է տալիս։ Ինչ վերաբերում է ծանուցումը չստանալուն, ապա մայրաքաղաքային իշխանությունները պնդում են, որ նման բան հնարավոր չէ։

Դիզայներ Նուռը նման գործելաոճից պարզապես ապշած է, նա պատմեց, որ աշխատանքի բերումով հաճախ արտասահմանում է լինում, և եթե այդ ընթացքում նրա հաշիվները սառեցվեին, ապա ինչ-որ վճարում չկատարելու դեպքում կարող էր պարզապես բանտում հայտնվել։ Առաջիկայում այս հարցով նա պատրաստվում է դատարան դիմել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG