Հայաստանը հետևողականորեն շարունակելու է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ երկրների հետ համատեղ ջանքերը` ուղղված ադրբեջանա - ղարաբաղյան հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանը։ Այդ մասին հայտարարել է արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը՝ շաբաթ օրը արձագանքելով ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքի վերջին հայտարարություններին։
«Կարնեգի հաստատությունում ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ամերիկացի համանախագահի ելույթում ընդգծվում է, որ «Միացյալ Նահանգներն ու Ռուսաստանը Ֆրանսիայի հետ միասին ընդհանուր հանձնառություն են ստանձնել Լեռնային Ղարաբաղի խաղաղության ու անվտանգության մասով» և շարունակելու են համատեղ ջանքերը Մինսկի խմբի շրջանակներում համախմբված լինելով խնդրի խաղաղ կարգավորմանը հասնելու նպատակի շուրջ», - Հայաստանի արտգործնախարարության մամուլի տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ իր մեկնաբանությունում նշել է Նալբանդյանը։
Նա ընդգծել է, որ Հայաստանը, ի տարբերություն Ադրբեջանի, բազմիցս է բարձր գնահատել և կարևորել ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների հետևողական ջանքերը` աջակցելու հակամարտության կողմերին հիմնահարցի բացառապես խաղաղ կարգավորմանը հասնելու նպատակով։
«Ամերիկացի դիվանագետը իրավացի է, որ մի շարք առիթներով կողմերը գրեթե եկել են համաձայնության և որպես վերջին օրինակ է բերում Կազանում 2011 թվականի գագաթնաժողովը», - նշել է Հայաստանի արտգործնախարարը՝ շարունակելով. - «Հայտնի է, որ Բաքվի հետքայլերի, միակողմանի առավելություն կորզելու փորձերի պատճառով հնարավորություն չի ընձեռվել առաջընթաց արձանագրել 2011 թվականի հունիսին` Կազանի, 2011 թվականի մարտին` Սոչիի, 2010 թվականի հոկտեմբերին` Աստրախանի, 2010 թվականի հունիսին` Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովներին, չնայած կողմերը մոտ են եղել համաձայնությունների։ Հիշեցնեմ, որ Բաքուն նույն հետքայլերն է կատարել նաև նախկինում, օրինակ՝ Կազանից տասը տարի առաջ, 2001 թվականին»։
Ամերիկացի դեսպանը, ըստ Նալբանդյանի, իրավամբ անընդունելի է համարում շփման գծի երկայնքով շարունակվող դիպուկահարների կրակոցները, մարդկային կորուստները՝ նշելով, որ այդպես էլ ԵԱՀԿ-ի դիտորդները չեն ստացել համապատասպան իրավասություն և ռեսուրսներ՝ բացահայտելու պատասխանատուներին, հնարավոր չի եղել նվազեցնել տարեկան հրադադարի հազարավոր խախտման դրսևորումները։
«Մենք բազմիցս, ինչպես որ եռանախագահ երկրները, կոչ ենք արել հարգել 1994 թվականի մայիսին ձեռք բերված հրադադարի համաձայնությունը: Ադրբեջանը, ի տարբերություն Հայաստանի, մերժել և շարունակում է մերժել համանախագահ երկրների կողմից հրադարարի ռեժիմի ամրապնդման, շփման գծից դիպուկահարների դուրսբերման, հրադադարի խախտումների, միջադեպերի քննության մեխանիզմի ստեղծման վերաբերյալ բազմաթիվ առաջարկները», - պնդել է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը՝ շեշտելով. - «Ադրբեջանը ոչ միայն մերժում է այդ առաջարկները, այլև շարունակաբար կոպտորեն խախտում է հրադադարը և սադրանքներ կազմակերպում, չի հարգում իր իսկ կողմից ստանձնած պարտավորությունները` հրադադարի պահպանման և ամրապնդման վերաբերյալ` ոչ միայն 1994 թվականի մայիսի 12-ին Ադրբեջանի, Ղարաբաղի և Հայաստանի միջև հաստատված հրադադարի պայմանները, այլ նաև 1995 թվականի փետրվարի 4-ին հրադադարի ամրապնդման վերաբերյալ նույն եռակողմ ձևաչափով համաձայնությունը, որով Ադրբեջանը պարտավորվել էր ձեռնպահ մնալ հակամարտության սրմանը նպաստող հայտարարություններից, խախտումների մասին անմիջապես տեղյակ պահել հայկական կողմերին ու միջնորդներին, և ոչ թե շինծու մեղադրանքներով սաստկացնել հակահայկական քարոզչությունը: Բաքուն տասնյակ տարիներ խախտում է այդ պարտավորությունները»:
«Երկու օրից լրանում է հրադադարի հաստատման 20-ամյակը, և կարծում եմ, որ եռանախագահները կօգտագործեն այդ կարևորագույն առիթը՝ հանդես գալու վճռական ուղերձ պարունակող հատուկ հայտարարությամբ։ Կարևոր է բացառել ուժի կիրառումը՝ դրանով իսկ առավել բարենպաստ պայմաններ ստեղծել բանակցային գործընթացի հաջողության համար», - հայտարարել է Նալբանդյանը։
«Միանգամայն համաձայն ենք, որ ժողովուրդներին պետք է պատրաստել խաղաղության և ոչ թե պատերազմի։ Ցավոք` մինչ այսօր Ադրբեջանի ղեկավարությունը հակառակն է անում։ Չնայած սադրիչ հռետորաբանությունից և գործողություններից զերծ մնալու վերաբերյալ միջազգային հանրության բազմաթիվ կոչերին` Ադրբեջանը շարունակում է իր ռազմատենչ հռետորաբանությունը, մարդասպանների հերոսացումն ու խաղաղության կոչ անողների հետապնդումները, այլատյացության, անհանդուրժողականության և թշնամանքի քարոզչությունը, ինչը հանգեցնում է տարածաշրջանում իրավիճակի սրմանը», - ընդգծել է Հայաստանի արտգործնախարարը։
Նշելով, որ Ջեյմս Ուորլիքի կողմից ներկայացված հիմնախնդրի հանգուցալուծման տարրերը, ընդհանուր առմամբ, արտացոլում են համանախագահ երկրների առաջարկությունները, Էդվարդ Նալբանդյանը շարունակել է. - «Ինչպես և եռանախագահները, մենք շարունակում ենք վստահ լինել, որ վերջին տարիների ընթացքում եռանախագահ երկրների ղեկավարների՝ լ՛Աքվիլայում, Մուսկոկայում, Դովիլում, Լոս Կաբոսում և Էնիսկիլենում համատեղ հայտարարություններում ամրագրված դրույթները կարող են հիմք հանդիսանալ հիմնախնդրի տևական խաղաղ կարգավորման համար»։
«Ամերիկացի դիվանագետը նշում է, որ տևական խաղաղության ցանկացած համաձայնություն հաջողված համարվելու համար պետք է արտացոլի բոլոր կողմերի դիրքորոշումները: Մենք բազմիցս ենք ընդգծել, որ առանց բանակցային գործընթացին Լեռնային Ղարաբաղի լիարժեք ներգրավվածության անհնարին է հասնել խնդրի հանգուցալուծմանը», - ասել է Հայաստանի արտգործնախարարը։
Նա նաև նշել է, թե ամերիկացի համանախագահը «ճշմարտացի է, որ առաջարկությունների որոշ տարրեր պահելու, որոշ տարրեր դուրս թողնելու ցանկացած փորձ անհնարին կդարձնի հավասարակշռված լուծման հասնելը». - «Մենք կիսում ենք եռանախագահների կարծիքը, որ այդ դրույթները պետք է դիտարկվեն որպես մեկ ամբողջություն, և դրանցից որևիցե մեկին մյուսի նկատմամբ գերակայություն տալու փորձերն անհնարին կդարձնեն հիմնախնդրի կարգավորումը»:
«Ի տարբերություն Ադրբեջանի, որն առիթ կամ անառիթ հղում է անում միջազգային իրավունքի միայն մեկ սկզբունքի, Հայաստանը, արձագանքելով եռանախագահող երկրների ղեկավարների կոչերին, բազմիցս է արտահայտել և ևս մեկ անգամ վերահաստատում է իր հանձնառությունն առ միջազգային իրավունքի սկզբունքները, մասնավորապես՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման, և տարածքային ամբողջականության», - հայտարարել է Էդվարդ Նալբանդյանը։
Հիշեցնենք՝ ավելի վաղ պաշտոնական Ստեփանակերտը մերժել էր Ջեյմս Ուորլիքի ներկայացրած վեց կետերը: «Դեպի անցյալ վերադարձի մասին խոսք անգամ լինել չի կարող: Լեռնային Ղարաբաղի ճակատագիրը որոշվել է նրա ժողովրդի կողմից 1991 թվականի անկախության հանրաքվեի ժամանակ՝ ազատ և իրավական կամաարտահայտության միջոցով: ԼՂՀ-ի անկախությունն ու անվտանգությունը բացառիկ արժեքներ են, որոնք ենթակա չեն որևէ սակարկության»,- ասված է Ղարաբաղի արտաքին քաղաքական գերատեսչության մայիսի 8-ին տարածած հայտարարությունում:
Մայիսի 8-ին Ուորլիքի ելույթին արձագանքել էր նաև Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը՝ նշելով, թե Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը չի կարող բանակցությունների առարկա լինել, և ուշագրավ մի հավելում անելով, որ Բաքուն համաձայնել է հակամարտության գոտում խաղաղապահների տեղակայմանը:
Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար Մանվել Սարգսյանի ներկայացմամբ՝ ամերիկացի համանախագահի ասածների մեջ նորություն չկա, և ամերիկյան կողմի այդ նախաձեռնության իմաստն այն է, որ ուկրաինական ճգնաժամի ֆոնին Ռուսաստանին հիշեցվի՝ ղարաբաղյան ուղղությամբ արդեն իսկ կան խաղի կանոններ, և Մոսկվան չպետք է այս ուղղությամբ ևս դիմի ինքնագործունեության:
«Ի վերջո, միայն այդ հայտարարությունները չեն, չէ՞․ ամսի 8-ին Կալիֆորնիայի նահանգը ճանաչեց Ղարաբաղի անկախությունը, որը քայլ էր քաղաքական, կատակ չէ», - նշեց Սարգսյանը:
Վերլուծաբանի կարծիքով՝ «այս ամեն ինչը իրար հետ կապված գործողություններ են, և բնական է, որ շահագրգռվածություն ունի Միացյալ Նահանգները՝ ակտիվանալու այդ ուղղությամբ»:
«Այսինքն, մտավախություն կա, որ Ռուսաստանը կփորձի այստեղ միայնա՞կ գործել», - այս հարցին Մանվել Սարգսյանը արձագանքեց․ - «Իհարկե, իհարկե, միանշանակ, հենց նա է, որ Ռուսաստանը կարող է փորձել հիմա իր նոր մոտեցումները ցուցաբերի այս տարածքում»:

«Մոսկվային հիշեցնում են, որ չպետք է այս ուղղությամբ ևս դիմի ինքնագործունեության»