Երեքշաբթի՝ ապրիլի 29-ին, Բելառուսի մայրաքաղաք Մինսկում կանցնի Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը` Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի նախագահների մասնակցությամբ։
Նիստի ընթացքում քննարկվելու է նաև Եվրասիական տնտեսական ինտեգրացիայի ընդլայնման հարցը` ներառյալ Մաքսային Միությանը և Միասնական տնտեսական տարածքին Հայաստանի և Ղրղըզստանի անդամակցության հարցը։ Այդ մասին ասված է Կրեմլի պաշտոնական կայքէջում:
Մաքսային միության երեք երկրների ղեկավարների հանդիպման գլխավոր հարցը, սակայն, Եվրասիական տնտեսական միության պայմանագրի նախապատրաստական աշխատանքների արդյունքների ամփոփումն է` արդեն մայիսի վերջին այն ստորագրելու նպատակով, համենայնդեպս, այդ մասին է տեղեկացնում Կրեմլի մամուլի ծառայությունը:
Մինչդեռ վերլուծաբաններն այժմ Եվրասիական տնտեսական միության պայմանագրի ստորագրման հարցում լուրջ տարաձայնություններ են տեսնում հենց Մաքսային միության ներսում: Մոսկվայի թելադրած պայմանների վերաբերյալ իրենց լուրջ վերապահումներն ունեն թե Բելառուսը, թե Ղազախստանը:
Երկու երկրներն էլ տնտեսական հարցերում զիջումներ են պահանջում Մոսկվայից, ինչը, սակայն, Ռուսաստանի համար կարող է տասնյակ միլիարդներ արժենալ:
Բելառուսի դեպքում գլխավոր հարցը ռուսական նավթամթերքին է վերաբերում: Ներկայումս գործող պայմանագրով Բելառուսը իր մաքսային գործընկեր Ռուսաստանից նավթամթերքը ստանում է ռուսաստանյան ներքին գներով` առանց մաքսատուրքի, սակայն այդ նավթամթերքը վերամշակելուց հետո ստացված արտադրանքը այլ երկրներ վաճառելիս` ստիպված է իր հասույթից բաժին հանել Ռուսաստանին:
Իր պայմանները Լուկաշենկոն բացեիբաց ձևակերպել է Մինսկի գագաթնաժողովից մեկ շաբաթ առաջ` Բելառուսի Ազգային ժողովին իր ամենամյա ուղերձի ընթացքում` հայտարարելով, որ դեռ 2.5 տարի առաջ Վլադիմիր Պուտինը խոստացել է այդ սահմանափակումները հանել 2015 թվականի հունվարի մեկից, սակայն այժմ փաստորեն հետ է կանգնում իր խոստումից:
«Բելառուսը հստակ հայտարարում է, որ հավատարիմ է նախնական հայտարարություններին. բոլոր սահմանափակումները պետք է վերացնել»,- հայտարարել է Լուկաշենկոն՝ հավելելով.- «Եթե, օրինակ, մենք մեր արտադրության համար Ռուսաստանից առանց մաքսատուրքի ներքին գներով նավթ ենք գնում, ապա դա մեր ապրանքն է, մենք ինչ ուզենանք, կարող ենք դրանից արտադրել և վաճառել և գումարները ուղղել մեր բյուջե, մեր ընկերություններին և մեր ժողովրդին, իսկ մենք այժմ 3.5-4 միլիարդ դոլար ուղղում ենք Ռուսաստանի բյուջե: Մեզ ասում են՝ դուք գնեք այս ապրանքը, վերամշակեք, վաճառեք, բայց ստացված գումարի մի մասը մեզ տվեք: Դա ի՞նչ է, նորմալ գործընկերային հարաբերություննե՞ր են: Ո՞ր մի միության մեջ է դա հնարավոր»:
Լուկաշենկոյի խոսքով` Ռուսաստանում ժամանակին ընդունել են, որ միության դեպքում նման կերպ չի կարելի վարվել, սակայն հանկարծ դիրքորոշումը փոխվել է, հիմա դա նրանց բավարարում է:
«Եթե դա այդպես է, ապա առաջինը, ինչ ես կասեմ ապրիլի 29-ին այստեղ ժամանած իմ գործընկերներին և հյուրերին, կլինի հետևյալը` ուզո՞ւմ են միություն, թե՝ ոչ։ Եթե ուզում եք, ապա եկեք դասական սկզբունքների վրա այդ միությունը ստեղծենք, եկեք բոլոր սահմանափակումները հանենք, բայց եթե այժմ պատրաստ չեք դա անել, այլ, ասենք, մի 10-15 տարի անց, դե, ուրեմն այդ ժամանակ էլ կստորագրենք»,- ասել է Լուկաշենկոն։
«Շատ բան է կախված Ռուսաստանի դիրքորոշումից»,- շեշտել է Բելառուսի ղեկավարը՝ հավելելով, որ եթե Ռուսաստանը այդ պայմանը չի ցանկանում կիրառել միությունում, ապա այդ սահմանափակումը կարող է հանվել երկկողմ պայմանավորվածությամբ.- «Սակայն մի բան հստակ է։ Մենք չպետք է վնաս կրենք, մենք չպետք է կորցնենք, մենք պետք է հավասար լինենք, այլապես ինչների՞ս է պետք այդ դատարկախոսության վայրը»:
Միևնույն ժամանակ Լուկաշենկոն հստակ հասկացնել է տվել, որ ողջ աշխարհը իրենցից Եվրասիական միության պայմանագրի ստորագրումն է ակնկալում և իրենց իսկ խոստումները խախտելը նշանակում է խայտառակվել և կորցնել վստահությունը:
Ղազախստանը ևս պահանջներ ունի Ռուսաստանից. դրանցից հիմնականն այն է, որ ինքնուրույն կարողանա իր գազը մատակարարել Եվրոպա` օգտագործելով «Գազպրոմ»-ի ենթակառուցվածքները: Բացի այդ Մաքսային միությունում գտնվելով` Ղազախստանը խնդիրներ ունի իր արտադրանքի որոշ տեսակներ ռուսական շուկա մատակարարելու հարցում, սահմանափակված են նաև էլեկտրաէներգիայի տարանցիկ մատակարարման հնարավորությունները: